ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.01.2020 15:48
ԱՀ ոստիկանությունը ծառայության է հրավիրում
Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում ստեղծված արագ արձագանքման դասակում, Ստեփանակերտ քաղաքի պարեկապահակետային գումարտակում, ոստիկանության շրջանային բաժիններում միջին և կրտսեր խմբի պաշտոններում ծառայության են հրավիրվում մինչև 30 տարեկան քաղաքացիների, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրասատականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:
Ցանկացողները, մանրամասն տեղեկությունների համար, կարող են դիմել ԱՀ ոստիկանության կադրերի բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
(047)-94-61-02: