ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2020 14:48
ԱՀ ոստիկանության ծառայողները թմրանյութի նմանվող զանգված և կանեփանման բույսի թփեր են հայտնաբերել
Սեպտեմբերի 1-ին ժամը 10:45-ին ԱՀ ոստիկանության ծառայողները Ասկերանի շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Ա. Մ.-ի տան բակում առկա ազբեստե ծալքաթիթեղների արանքից հայտնաբերել են 1.09 գրամ չորացված և մանրացված «Մարիխուաննա» թմրանյութի նմանվող զանգված:
Սեպտեմբերի 1-ին ժամը 11:45-ին ԱՀ ոստիկանության ծառայողները Ասկերանի շրջանի բնակիչ, 1973թ.ծնված Ա. Գ.-ի կողմից վարձակալած հողատարածքում հայտնաբերել են վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 5 թուփ:
Սեպտեմբերի 1-ին ժամը 14:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության ծառայողները Ասկերանի շրջանի բնակիչ, 1973թ.ծնված Լ. Մ.-ի կողմից մշակվող բանջարանոցում հայտնաբերել են վերջինիս կողմից ցանած և մշակած կանեփանման բույսի 2 թուփ:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Սեպտեմբերի 1-ին ժամը 18:10-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողները՝ Հադրութի ՌՈ բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ Ասկերանի շրջանի բնակիչ, 1997թ.ծնված Ն. Ա.-ի կողմից վարձակալված առանձնատան կից բանջարանոցում զննությամբ հայտնաբերել և առգրավվել են վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման 1 բույս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: