Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.04.2024 Արխիվ

19.12.2021 22:03

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանին

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանին
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության ամրապնդման և ընդլայման, առկա սպառնալիքներին և երկրի շուրջ ստեղծված զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
 
Կարեն Սարգսյանը ողջունել և իր շնորհակալությունն է հայտնել ՀՀ գործընկերներին արդյունավետ փոխգործակցության, Արցախի հարցը մշտապես օրակարգում պահելու և Արցախի Հանրապետություն՝ աշխատանքային այցի համար:
 
«Պարոն Քյարամյան ուրախ եմ Ձեզ տեսնել Արցախում: Ձեզ հետ հանդիպել ենք երկրի համար անչափ բախտորոշ ժամանակահատվածում՝ երբ պատերազմ էր: Այսօր Արցախը վերանորոգման և վերակառուցման փուլում է: Ի դեմս Ձեզ՝ իմ և ՆԳ նախարարության անձնակազմի անունից երախտագիտություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր սրտացավ են Արցախի ու մեր հայրենակիցների խնդիրներով»-նշել է Կ.Սարգսյանը:
 
Արգիշտի Քյարամյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կարեն Սարգսյանին և նախարարության կառուցվածքում գործող բոլոր ստորաբաժանումների ծառայողներին՝ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ծանր ժամանակահատվածում հայրենիքին մատուցած անձնվեր ծառայության համար, նշել, որ ՀՀ քննչական կոմիտեն և անձամբ ինքը ՆԳ նախարարության հետ պատրաստ են համագործակցության՝ տարբեր ձևաչափում:
 
«Հարգարժան Կարեն Գրիգորիի, այն առաքելությունը, որ ստանձնել և կատարել է Ձեր ղեկավարած կառույցը՝ անգնահատելի է: Զոհված և անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքը կազմակերպելու և հարազատներին հասցնելու բարդ առաջադրանքը դուք կատարել եք անձնվիրաբար:
 
Պատերազմը ծանր վերք թողեց բոլորիս սրտերում: Այսօր մեզ ոչինչ չի մնացել քան մեր հայրենիքը շենացնելը: Քայլել եմ այսօր Ստեփանակերտում և ոգևորվել ծաղկող քաղաքից ու մարդկանց չկոտրվող տեսակից: Վստահ եմ, միասնական ուժերով կարողանալու ենք իրականացնել մեր համազգային բոլոր նպատակները»-հանդիպմանը նշել է ՀՀ ՔԿ նախագահ Ա.Քյարամյանը:
 
Հանդիպմանը ներկա են եղել ՆԳ նախարարի տեղակալ Սամվել Պետրոսյանը և ԱՀ ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը: