02.03.2022 13:14
ԱՀ Ներքին գործերի նախարար Կ. Սարգսյանի հրամանով՝ ոստիկանության մի խումբ ծառայողների շնորհվել են հերթական կոչումներ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի՝ ոստիկանության փոխգնդապետի կոչումներ են շնորհվել ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության վարչության հերթապահ մասի պետ՝ մայոր Սասուն Պետրոսյանին, քրեական հետախուզության վարչության գույքային հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ՝ մայոր Դավիթ Ահարոնյանին, ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի պետ՝ մայոր Կարեն Սարգսյանին, ՃՈ հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ-ինժեներ՝ մայոր Արսեն Խաչատրյանին:
ՆԳ նախարարը շնորհավորել է ոստիկանության ծառայողներին հերթական կոչումները ստանալու կապակցությամբ, մաղթել անփորձանք ծառայություն: Ներքին անվտանգության ու համերաշխության ենթատեքստում՝ Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորել է ՆԳՆ համակարգի յուրաքանչյուր ծառայողի ներդրումը:
«Ներքին գործերի նախարարության աշխատանքում՝ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը գերակա արժեք է: Եվ ուրեմն, յուրաքանչյուրս պետք է երազենք միայն ունեցած ներուժի հիմքի վրա զարգացնելու, ավելացնելու մեր հնարավորությունները՝ հանուն մեր երկրի շենացման ու մեր հայրենակիցների ապահովության ու անվտանգության»-հանդիպմանը նշել է ներքին գործերի նախարարը: