Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.04.2024 Արխիվ

04.10.2022 10:08

ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 27.09.2022 - 03.10.2022թթ.

ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 27.09.2022 - 03.10.2022թթ.

2022 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 58 հաղորդում, որից 39-ը՝ հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 34-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ՝ ՆԳ նախարարությունը համագործակցում է Արցախի Հանրապետության իրավապահ բոլոր մարմինների հետ և ձեռնարկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Հերթապահ մասում գրանցված անձնական ունեցվածքի գողության 2 դեպքից 1-ը և վիճաբանությունների ու դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ ստացված 3 հաղորդումներից 2-ը բացահայտվել և քննության փուլում է: Խարդախություն բնութագրմամբ 3 հաղորդումները ևս բացահայտվել են:
Արձանագրվել է ապօրինի ծառահատման 6 դեպք:

Շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:

Քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 14 դեպք: Այն պայմանավորված է Կանեփ-Կակաչ 2022» համալիր միջոցառման երկրորդ փուլի արդյունքներով:

Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք է կամովին հանձել 6 քաղաքացի:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, նախորդ շաբաթվա համեմատ աճել է ճանապարհատրանսպորտային պատահարները:

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, որից 15-ը՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի:

Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 20 դեպք, 8 վարորդ եղել է անսթափ վիճակում, 186-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:

Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանության ծառայողներն ապահովում են կայուն հասարակական կարգ ու կանոն:

Հետադարձ կապ`1-02