Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 27.04.2024 Արխիվ

31.10.2022 13:41

Ահ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 24.10.2022-31.10.2022թթ

Ահ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 24.10.2022-31.10.2022թթ
2022 թվականի հոկտեմբերի 24-ից 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 42 հաղորդում, որից 22-ը հանցագործության մասին է, դրանցից 17-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1, խարդախության 2 դեպքեր: Եվս 3 հաղորդում ստացվել է վիճաբանության և դրանցհետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ:
 
Շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 2 հանցագործություն:
 
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 10 դեպք:
 
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:
 
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, որից 17-ը՝ նյութական վնասով, 5-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 9 քաղաքացի ևս մեկ քաղաքացի մահացել է Մարտունու շրջանում:
 
Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 27 դեպք, 17 վարորդ եղել է անսթափ վիճակում, 172-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանության ծառայողներն Արցախի Հանրապետության տարածքում ապահովել են կայուն հասարակական կարգ ու կանոն:
 
Մասնավորապես, հոկտեմբերի 30-ին Վերածննդի հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքի ընթացքում ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը, համատեղ մյուս ստորաբաժանումների ծառայողների, ծառայություն են իրականացրել ուժեղացված ռեժիմով, իսկ ՃՈ վերակարգերը հսկել են մայրաքաղաքի ելումուտը, նվազագույնի հասցրել հավանական խցանումներն ու դրանց հետևանքով պատահարները:
 
Հերթապահ մաս՝ 1-02, /047/ 94-02-07
 
ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն՝ 55-02, 047/94-02-17