24.10.2022 12:42
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 18.10.2022-24.10.2022թթ.
2022 թվականի հոկտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում՝ նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները:
Հերթապահ մասում գրանցված 39 հաղորդումից 18-ը հանցագործության մասին է, որից 17-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Բացահայտվել է խարդախության 2, անձնական ունեցվածքի գողության և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր: Համակարգչային հանցագործություն բնութագրմամբ արձանագրվել է մեկ դեպք: Այն բացահայտելու ուղղությամբ միջոցներ է ձեռնարկում ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:
Շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 2 հանցագործություն:
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 5 դեպք:
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 4 քաղաքացի:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 21-ը՝ նյութական վնասով, 5-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի:
Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 38 դեպք, 15 վարորդ եղել է անսթափ վիճակում, 227-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանության ծառայողներն Արցախի Հանրապետության տարածքում ապահովում են կայուն հասարակական կարգ ու կանոն:
Հերթապահ մաս՝1-02, /047/ 94-02-07
ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն՝55-02, 047/94-02-17