25.05.2021 10:04
ԱՀ ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների և պարգևատրել
ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների և պարգևատրել:
Նախարարը կարևորել է չորրորդ իշխանության դերակատարումը երկրի կայունության և զարգացման գործում, իր և նախարարության ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել ՆԳՆ կառուցվածքում գործող երկու ծառայությունների՝ ոստիկանության և ԱԻ պետական ծառայության գործունեությունը ակտիվորեն լուսաբանելու համար:
Հատկապես պատերազմի օրերին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին համակարգի ծառայողները:
Հանդիպմանը ՆԳ նախարարը պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին:
Կարեն Սարգսյանը նշել է, որ համագործակցության համար նախարարությունը բաց է բոլոր լրատվամիջոցների առաջ՝ առանց բացառության: