ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.06.2021 17:41
ԱՀ ՆԳՆ նախարար Կ. Սարգսյանը շրջայց է կատարել տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում.
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, ծանոթացել ռեսուրսներին, շենքային ու կենցաղային պայմաններին, ինչպես նաև տեխնիկական հագեցվածությանը:
Նախարարը մեծ կարևորություն է տվել վարչության կողմից իրականացվող ծառայությանը, ընդգծել, որ տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում վերջիններիս ներգրավվածությունը՝ հատկապես ներկա իրավիճակում, առավել քան անհրաժեշտ է:
Այցի ընթացքում նախարարն իր գոհունակությունն է հայտնել ծառայողներին՝ առաջադրված խնդիրները պատվով և ժամանակին կատարելու համար: Կարեն Սարգսյանը վարչության ծառայողներին տվել է լրացուցիչ ցուցումներ՝ առավել կազմակերպված և արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար:
ՏԿՀԴՊ վարչության պետ Իգոր Օհանյանը ներկայացրել է առկա խնդիրները, որոնց լուծման համար նախարարը ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետին հանձնարարել է կարճ ժամկետում շտկել դրանք: