ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.07.2021 10:57
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը. 12.07.2021 - 18.07.2021
2021 թվականի հուլիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն:
Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են ինչպես ընդհանուր հանցագործությունների թվերը, այնպես էլ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը:
2021 թվականի հուլիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածքի` 3, խարդախության՝ 4, համակարգչային հանցագործության՝ 1, թմրանյութի հայտնաբերման` 5, ապօրինի ծառահատման՝ 2, զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք: Հայտնաբերվել է նախկինում հետախուզվող մեկ անձ, ինչպես նաև մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։
Ընդհանուր առմամբ՝ Հերթապահ մասում կատարված հանցագործությունների, դեպքերի և պատահարների վերաբերյալ գրանցվել է 49 հաղորդում:
Համակարգի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ 27-ն արդեն բացահայտվել և ընթացքավորվել է:
Հուլիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ տարածքում գրանցվել է 21 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 17-ը նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: ՃՏՊ դեպքերից բուժհաստատություն է դիմել 11 քաղաքացի: