ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.05.2022 11:42
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանություն՝ հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ
2022 թվականի ապրիլ ամսվա սկզբին Թորգոմ Լևոնի Գրիգորյանը, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում իր կողմից վարձակալական հիմունքներով զբաղեցրած առանձնատան տնամերձ հողամասի բակում և այտեղ կայանված ոչ սարքին գտնվող <Զիլ> մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահում երկու դույլերի մեջ ապօրինի ցանել և աճեցրել է խոշոր չափերի հասնող, շրջանառությունն արգելված, «Կանեփ» (Cannabis խմբի բույս) տեսակի թմրաալկալոիդ տետրահիդրոկաննաբինոլ պարունակող թվով 19 հատ բույս, որոնք սույն թվականի մայիսի 26-ին ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների կողմից զննությամբ հայտնաբերվել և վերցվել են:
Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքում առերևույթ առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52, 186-187, 192-193 և 198 հոդվածներով, որոշում է կայացվել
1.Սույն դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և ձեռնամուխ լինել հետաքննության կատարմանը: