ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.06.2022 17:35
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանություն. Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ
2022 թվականի հունիսի 06-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Հ.-ի հետ «WhatsApp» բջջային հավելվածի միջոցով կապ է հաստատել +77073502038 հեռախոսահամարով գրանցված անհայտ օգտատերը և նամակագրության միջոցով ցանկություն է հայտնել գնել Ա.Հ.-ի կողմից «List.am» հայտարարությունների կայքում տեղադրված մուլտհերոսի հագուստը։ Նամակագրության ընթացքում +77073502038 հեռախոսահամարով գրանցված անհայտ օգտատերը առաջարկել է հագուստը ձեռք բերել առաքիչի միջոցով, իսկ գումարը փոխանցել առցանց տարբերակով, որի համար նրան ուղարկել է «Հայփոստ»-ի առցանց վճարման կեղծ հղում, պահանջելով որպեսզի նա լրացնի բանկային քարտի ամբողջական տվյալները՝ ներառյալ «ArCa» համակարգի կողմից ուղարկված մեկանգամյա գաղտնի կոդը։
Ա.Հ.-ն վստահելով, լրացրել է իր բանկային քարտի ամբողջական տվյալները, որի արդյունքում անհայտ անձը, օգտագործելով իր կողմից նախօրոք պատրաստված համակարգչային պաշտպանված տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու /ներթափանցելու/ համար հատուկ միջոց՝ https://haypost.orderw.online/5466652463067 հղումը, առանց թույլտվության ապօրինի տիրացել է համակարգչային համակարգում առկա բանկային քարտի հաշվին և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է քարտում առկա 49000 դրամ գումարը, ինչի արդյունքում Ա.Հակոբյանին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։ Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածով և 187-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 192-193-րդ հոդվածներով՝ որոշում է ընդունվել
Սույն դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածով և 187-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և կատարել հետաքննություն: