ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 12:05
Ականի պայթյունի հետևանքով քաղաքացի է մահացել
Հունվարի 12-ին ժամը 17:50-ին ԱՀ Մարտակերտի ԱԻՊԾ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ Մարտակերտ քաղաքի 510 կոչվող տարածքում պայթյունի հետևանքով տրակտոր է այրվում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 17:50-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Մ. Բ.-ն Մարտակերտ քաղաքից դեպի 510 կոչվող տեղամաս տանող ճանապարհին «ԿԱՏ» 1417 տրակտորով հողի հարթեցման աշխատանքներ կատարելու ժամանակ պայթել է ականի վրա և ստացած վնասվածքներից տեղում մահացել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: