ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.09.2015 15:46
«Ֆորդ Տրանզիտ»-ի մեջ թմրանյութ է հայտնաբերվել
Սեպտեմբերի 28-ին «Կանեփ-կակաչ 2015» համալիր միջոցառման 2-րդ փուլի ընթացքում Շահումյանի շրջանի Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, զննության է ենթարկվել ՀՀ Երևան քաղաքի Նորքի փողոցի 2-րդ նրբանցքի N տան բնակիչ, 1988թ. ծնված Ս. Ա-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» բեռնատար ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է սպեցիֆիկ հոտով, կանաչ գույնի մոտ 2,65 գրամ չորացված և մանրացված թմրանյութի նմանվող զանգված:
Ս. Ա-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին: