ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.02.2020 10:54
«Ֆարմալինի» լուծույթ խմելով թունավորվել է
Փետրվարի 5-ին Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 04:30-ին Ասկերանի շրջանի բնակիչ,1963թ. ծնված Ա. Հ.-ն շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել է ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, ախտորոշումը՝ թունավորում:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ա. Հ.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում իրենց տանը շփոթմամբ «ֆարմալինի» լուծույթ խմելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: