ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.10.2014 15:44
«ՎԱԶ-2121»-ը գլորվել է ձորը
Հոկտեմբերի 18-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ դեմքի սալջարդ վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դուդինի փողոցի N տան բնակչուհի, 2006թ. ծնված Մ. Խ-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 13:00-ի սահմաններում, նույն տան բնակիչ, 1985թ. ծնված Վ. Խ-ն, վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Վ. Վաղարշյան փողոցի թիվ 4 տան դիմացի ճանապարհահատվածում գլորվել է ձորը, ինչի հետևանքով Մ. Խ-ն ստացել է նշված վնասվածքը: