ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.09.2021 20:25
«Սեպտեմբերի 2-ը առիթ էր ինքներս մեզ ճանաչելու, մեր ինքնությունը հարգելու, մեր հնարավորություններն ու ներուժը ի մի բերելու». ԱՀ ՆԳ նախարար Կ. Սարգսյան
Սեպտեմբերի 2-ն Արցախի նորագույն պատմության մեջ եղել է և կմնա որպես փառավոր էջերից մեկը, երբ երկրի մի հատվածում պատերազմ էր, մյուսում`ընդունվում էր անկախության մասին հռչակագիրը, որը ծնվել էր համաժողովրդական շարժման ալիքի տակ կազմակերպված հանրաքվեի արդյունքում։
Սեպտեմբերի 2-ը պարզապես առիթ էր ինքներս մեզ ճանաչելու, մեր ինքնությունը հարգելու, մեր հնարավորություններն ու ներուժն ի մի բերելու:
Այսօր էլ մեր պայքարը շարունակվում է: Պատերազմից հետո նորից կհաջողենք՝ եթե յուրաքանչյուրս ավելի շատ սիրենք մեր երկիրը և ապրենք Արցախում՝ մշտամնա ցանկությամբ:
Այն իրականությունը որ ունենք 2020 թվականի պատերազմից հետո՝ պարտավոր ենք շենացնել: Շարունակենք աշխատել և արարել, մեր ստեղծարար միտքն ուղղենք նոր գաղափարներ կյանքի կոչելուն, հանուն մեր ընդհանուր նպատակների, հանուն մեր ազգային շահի ու հաղթանակած ապագայի՝ պարտավոր ենք լինել համախմբված ու միասին:
Ինչպես երկիրը, այնպես էլ մենք՝ հիմա առավել քան միմյանց հոգատարության կարիքն ունենք:
Արցախի անկախության ու կայուն խաղաղության համար նահատակվեցին մեր լավագույն տղաները: Խոնարհվում եմ հերոսների ու նրանց ծնողների առաջ: Հայրենիքի համար անմահացած հերոսների հիշատակը հարգելու և միշտ վառ պահելու միջոցը՝ նրանց կիսատ գործն անձնվիրաբար շարունակելն է:
Հարգանքով՝ ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյան