Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

06.03.2017 18:48

«Նոր ու թարմ ուժերով հասնել հասարակական լիարժեք անվտանգության». Կադրային փոփոխություններ՝ ԼՂՀ ոստիկանության պետի հրամաններով

«Նոր ու թարմ ուժերով հասնել հասարակական լիարժեք  անվտանգության». Կադրային փոփոխություններ՝ ԼՂՀ ոստիկանության պետի հրամաններով

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից ստորագրված հրամանների համաձայն՝ մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել ԼՂՀ ոստիկանության համակարգում։

Սույն թվականի մարտի 6-ին ոստիկանության պետը անձամբ այցելեց ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին՝ անձնակազմին ներկայացնելու նորանշանակ պետին։ Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը և ազգային անվտանգության ծառայության շրջանային պատասխանատուն։

Ոստիկանության պետի հրամանները հրապարակեց ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը։

Այսպես, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետ, ոստիկանության մայոր Սամվել Ասրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնին, իսկ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծանր, անձի դեմ ուղղված հանցագործությունների և հանցավոր հեղինակությունների գործունեության դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության մայոր Արայիկ Գասպարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետի պաշտոնին։

Բացի այդ, ոստիկանության պետի հրամանով ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի թույլտվության համակարգի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Նվեր Մելքումյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նույն բաժնի ծառայության գծով տեղակալի, ինքը և պրոֆիլակտիկ բաժանմունքի պետի պաշտոնին։

ԼՂՀ ոստիկանության պետը, շնորհավորելով նորանշանակ պատասխանատուներին և շնորհակալանքի խոսքեր արտահայտելով Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին՝ ոստիկանության հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար, շրջանային բաժնի անձնակազմից պահանջեց կամրջել ինչպես ոստիկանության և իրավապահ կառույցների, այնպես էլ  շրջվարչակազմի ուժերը՝ շրջանի բնակիչների հոգսերին ու խնդիրներին անհապաղ լուծումներ տալու, բոլորի հանդեպ արդար ու անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերելու գործում։  Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը մի շարք հանձնարարականներ ուղղեց պատասխանատուներին՝ մասնավորապես հանցագործությունների կանխարգելման, անբացահայտ հանցագործությունների բացահայտման և ընդհանուր ծառայության արդյունավետության բարձրացման առանցքային  ուղղություններով։ 

Նույն օրը հանդիսավոր տողանի ընթացքում հրապարակվեցին նաև ոստիկանության պետի հրամանները՝ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում կատարված կադրային փոփոխությունների մասին, համաձայն որոնց, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Ասրյանը անձնական նախաձեռնությամբ, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։ Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության անչափահասների գործերով բաժնի պետի պաշտոնից ազատվել և նույն վարչության ծառայության գծով տեղակալի պաշտոնին է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Միքայել Գաբրիելյանը, իսկ ոստիկանության մայոր Կարեն Գրիգորյանը ազատվել է Ասկերանի շրջանային բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, ինքը և պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության անչափահասների գործերով բաժնի պետի պաշտոնին:

ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը, շնորհավորելով և արդյունավետ ծառայություն մաղթելով նորանշանակ պատասխանատուներին, ոստիկանության արդեն պաշտոնաթող փոխգնդապետ Աշոտ Ասրյանին փոխանցեց ԼՂՀ ոստիկանության պետի կողմից նրան որպես պարգևատրում տրված արժեքավոր նվերը: