ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.11.2017 19:02
«Մերսեդես Բենզ»-ը բախվել է բլրին, կան տուժածներ
Հոկտեմբերի 31-ին ժամը 19:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1985թ. ծնված Մ.Բ-ն, վարելով «Մերսեդես Բենզ C 200» մակնիշի ավտոմեքենան Ստեփանակերտ-Ասկերան-Մարտակերտ ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից ու բախվել ճամփեզրի բլրին, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 1983թ. ծնված Ք.Հ-ն, 1973թ. ծնված Գ.Շ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ անչափահաս բնակիչներ` 2002թ. ծնված Ռ.Հ-ն և 2008թ. ծնված Մ.Հ-ն տեղափոխվել են «Արևիկ» մանկական բուժմիավորում: