ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.08.2015 12:44
«Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված և կանեփանման բույսի թփեր
Օգոստոսի 28-ին ԼՂՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում զննության է ենթարկվել Ասկերան քաղաքի Շահումյանի փողոցի 74-րդ շենքի N բնակարանի բնակիչ, 1987թ. ծնված Մ. Հ-ի տան ննջասենյակը, որտեղ հայտնաբերվել է վերջինիս պատկանող 0.28 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող չոր զանգված:
* * *
ԼՂՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում զննության է ենթարկվել Մարտունի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի N տան բնակիչ, 1987թ. ծնված Մ. Ս-ի կողմից բնակեցված տունը, որին կից ծածկոցում հայտնաբերվել է «Երևան» տեսակի ծխախոտի տուփի մեջ լցված կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով թմրանյութի նմանվող 3,39 գրամ քաշով չորացված զանգված, իսկ ծածկոցի հետևի մասում՝ 2 և բանջարանոցում 1 կանեփանման բույսի թփեր: