ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.09.2018 13:10
«Կակաչ-Կանեփ 2018» համալիր միջոցառման արդյունքները Ասկերանի շրջանում
Ս.թ.սեպտեմբերի 21-ին ժամը 19։10-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Կակաչ-կանեփ 2018» համալիր միջոցառման 2-րդ փուլի ժամանակ, Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի վարչական տարածքում գտնվող մայրաքաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Ն. Ա-ին պատկանող անասնաֆերմայի տարածքում առկա տնակում կախիչից կախած՝ մայրաքաղաքի բնակիչ, 1954թ.ծնված Ս. Հ-ին պատկանող տաբատի գրպանում, զննությամբ 3 փաթեթի մեջ հայտնաբերել են վերջինիս պատկանող 7.4 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված: