ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.09.2015 17:38
«ԳԱԶ-53Բ» ավտոմեքենան գլորվել է ձորը
Սեպտեմբերի 21-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Մարտունու շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ տարբեր մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Կաղարծի գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Ս. Յու-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Կաղարծի գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Ա. Յու-ն, վարելով իրեն պատկանող «ԳԱԶ-53Բ» ավտոմեքենան, գյուղի «Ճեղացեն բանդ» կոչվող տեղամասում գլորվել է ձորը, ինչի հետևանքով ուղևոր Ս. Յու-ն ստացել է վնասվածքներ: