27.07.2022 23:32
«Անմահության ճանապարհին». հուշանկյուն ոստիկանության ՏԿՀԴՊ վարչության 5 ծառայողների հիշատակին
Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Իգոր Օհանյանի նախաձեռնությամբ, այսօր վարչության շենքում բացվել է 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում անմահացած ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշանկյուն:
ՆԳ նախարարության հոգևոր պատասխանատու Տեր Ներսես քահանա Ասրյանը կատարել է օրհնության կարգ, միաժամանակ սփոփանքի և ոգեկոչման խոսք հղել միջոցառման ներկաներին:
«Անմահության ճանապարհին» հուշանկյունի օրհնության արարողությանը մասնակցել են տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության 5 հերոսների՝ Հրայր Դանիելյանի, Տիգրան Պետրոսյանի, Գարիկ Դոլուխանյանի, Բենիկ Համբարձումյանի և Գագիկ Պետրոսյանի հարազատները։