ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.03.2020 16:32
Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր են տարածվում
«Facebook Messenger» ծրագրով ձայնային հաղորդագրությունների ձևով «բնակարանները ախտահանելու պատրվակով գողություն կատարելու» վերաբերյալ կեղծ լուրեր են տարածվում:
Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունում նշված բնույթի գողության վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել և ոստիկանությունը մի շարք գործողություններ է իրականացնում՝ ապատեղեկատվության տարածողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կոչ ենք անում չտարածել և չհավատալ խուճապ առաջացնելու նպատակով տարածվող նման կեղծ լուրերի և հետևել պաշտոնական տեղեկատվության: