ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.11.2019 12:05
10.000 ՀՀ դրամ է գողացել
Նոյեմբերի 23-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2001թ.ծնված Ս. Պ.-ն 2019թ. հունիսի կեսերին ժամը 02:00-ի սահմաններում, տան հյուրասենյակի սեղանի վրայից գողացել է իր հետ բնակվող, 1965թ.ծնված Ս. Ա.-ին պատկանող 10 000 ՀՀ դրամը:
Ս. Պ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: