ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.03.2017 16:58
Գողություն
Մարտի 30-ին ստացված տվյալների ստուգման արդյունքում պարզվել է, որ 2015թ. ամռանը, Ստեփանակերտ քաղաքի Շինարարների փողոցի N տան բնակիչ, 1988թ. ծնված Ռ. Ա-ն գաղտնի հափշտակել է Տերտերյան փողոցի N տան բնակիչ, 1964թ. ծնված Է. Գ-ին պատկանող «ՌՏՌ» մոդելի Էլեկտրական հորատիչը և 2016թ. փետրվար ամսում 20.000 ՀՀ դրամով վաճառել:
Գողոնն առգրավված է:
****
Մարտի 30-ին Մարտակերտի շրջանի Թբլղու գյուղի բնակչուհի, 1955թ. ծնված Դ. Հ-ն (նույն գյուղի դպրոցի ուսուցչուհի) դիմել է այն մասին, որ մարտի 24-ից մինչև 28-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք գողացել են իր սեփականությունը հանդիսացող` նախկին դպրոցի շենքը սնուցող 15 մմ տրամաչափի 40 մետր ռետինե ջրատար խողովակաշարը: