Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 16.04.2024 Արխիվ



ԼՂՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների

2012թօպերատիվ-ծառայողական գործունեության

 արդյունքները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բոլոր գծերով գրանցվել է 393 հանցագործության դեպք (2011թ. 368), աճը կազմել է 6,8% կամ 25 դեպք, ընդ որում գրանցված հանցագործություններից 80-ը կամ 20,4%-ը կատարվել է նախորդ տարիներին:

Նշված 80 հանցագործություններից 43-ը կամ 53,8%-ը տնտեսական ոլորտի հանցագործություններ են, իսկ նման կարգի քրեական հետախուզության գծով կատարված 33 հանցագործություններից 11-ը կամ 33,3%-ը գողության դեպքեր են, որոնք ի հայտ են բերվել նախկին տարիներին հարուցված և հաշվետու ժամանակահատվածում վերսկսված քրեական գործերի նախաքննության ընթացքում:

Որպես դրական միտում հարկ է նշել, որ 45,1%-ով (113-ից 62) նվազել է ծանր և  12,5%-ով (8-ից 7) առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:

Քրեական հետախուզության գծով  գրանցված հանցագործությունների քանակը, նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 6,6%-ով (271-ից 253):

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (79-ից 96), տնտեսական գործունեության (12-ից 17) և պետական  իշխանության, ծառայության  և կառավարման կարգի (41-ից 54) դեմ ուղղված  հանցագործությունների քանակները, փոխարենը նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը (173-ից 146), իսկ  մարդու դեմ ուղղված  հանցագործությունների  քանակը  մնացել է  անփոփոխ (48-48):

Որպես դրական միտում պետք է նշել, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում  որոշակի  նվազում  է  արձանագրվել  սպանության (5-ից 3),  սպանության  փորձի (1-ից 0), դիտավորությամբ  առողջությանը ծանր  վնաս  պատճառելու (7-ից 6) և սեռական անձեռնմխելիության  դեմ ուղղված  հանցագործությունների (12-ից 7) դեպքերով:      Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում աճել են  ԼՂՀ քր.օր-ի  242 հոդվածով նախատեսված ճանապարհատրանսպորտային պատահարների (4-ից 9), այդ թվում մահվան ելքով (4-8) և խուլիգանության (15-ից 19) դեպքերը:

Սեփականության դեմ ուղղված ոտնձգություններում նվազում է արձանագրվել ավազակության (2-ից 1), գողության (120-ից 93), այդ թվում բնակարանային (38-ից 35), խարդախության (15-ից 14), անձնական գույքի յուրացման կամ վատնման (10-ից 1) դեպքերով, միևնույն ժամանակ այս խմբում աճել են կողոպուտի (1-ից 2) և պետական  կամ հանրային  գույքի  յուրացման կամ  վատնման (16-ից 25) դեպքերը:

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում նվազել են ապօրինի  կամ կեղծ  ձեռնարկատիրության (1-ից 0) և ակցիզային դրոշմանիշների ապօրինի  շրջանառության (2-ից 0) դեպքերը, իսկ պետական իշխանության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմումª իշխանության  ներկայացուցչի նկատմամբ բռնություն  գործադրելու  դեպքերը (11-ից 5):

Որպես դրական միտում անհրաժեշտ է նշել լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշների աճը: Այսպես 16-ով (28-ից 44) աճել են թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների, այդ թվում 18-ով (23-ից 41) թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի,  2-ով (2-ից 4) հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու և 10-ով (1-ից 11) կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը:

Փոխարենը 9-ով (23-ից 14)  նվազել են  հրազեն, ռազմամթերք պահելու, պատրաստելու և 5-ով (5-ից 0) իրացնելու  նպատակով թմրամիջոցների  ապօրինի  շրջանառության դեպքերը:

Անփոփոխ է  մնացել զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքերի քանակը  (3-3):

Ոստիկանության մարմինների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 42 միավոր հրազեն (2011թ. 32-ի դիմաց):

Հաշվետու տարում 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 27,2 (2011թ. 25,6-ի դիմաց), այսինքն նկատվել է հանցավորության մակարդակի աճի միտում:

Իսկ ահա  քրեական հետախուզության գծով հանցագործությունների համատեքստում  նկատվում է հանցավորության մակարդակի նվազման միտում: Հաշվետու տարում նշված ցուցանիշը կազմել է 17,5 (2011թ. 18,9-ի դիմաց):

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճին զուգընթաց արձանագրվել է ինչպես բոլոր գծերով (293-ից 346), այնպես էլ քրեական հետախուզության գծով հանցագործություն կատարած անձանց թվի աճ (206-ից 244), որոնցից քրեական պատասխանատվության են ենթարկվել 212 անձ (169-ի դիմաց), իսկ 32-ի նկատմամբ (37-ի դիմաց) գործը կարճվել է կամ նյութերը մերժվել ոչ արդարացնող հիմքերով:

Նախորդ տարվա համեմատ հաշվետու տարում քրեական պատասխանատվության ենթարկված  անչափահասների  թվաքանակը  աճել է 8-ով (6-ից 14), իսկ նրանց կողմից կատարված հանցագործությունների քանակըª նույնպես 8-ով (7-ից 15):

Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքները, պետք է նշել, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակի, ինչպես նաև աշխատանքային ծանրաբեռնվածության աճի պարագայում, առանձին ուղղություններով ևս արձանագրվել է ցուցանիշների որոշակի աճ:

Այսպես, 0,7%-ով (90,9%-ից 91,6%) աճել են հաշվետու տարում գրանցված, բացահայտման տոկոսում հաշվվող, 0,2%-ով (94,1%-ից 94,3%) միջին ծանրության, 5,0%-ով (75,0%-ից 80,0%) առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը:  Փոխարենը 10,9%-ով (92,7%-ից 81,8%) նվազել են ծանր և  0,9%-ով (88,8%-ից 87,9%) քրեական հետախուզության  գծով  հանցագործությունների բացահայտման  ցուցանիշները:

1,3%-ով (88,8%-ից 90,1%) բարելավվել են  վարույթում գտնվող քրեական գործերով, 2,1%-ով (90,7%-ից 92,8%) միջին ծանրության, 10%-ով (70,0%-ից 80,0%) առանձնապես ծանր  հանցագործությունների բացահայտման  արդյունավետության  ցուցանիշները:

Փոխարենը 10,6% (89,9%-ից 79,3%) նվազել է ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը:

Հրազենի գործադրմամբ կատարված միակ հանցագործությունը  բացահայտված է:

Նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման ցուցանիշը մնացել է  անփոփոխ (5-5) :

Բավականին  արդյունավետ աշխատանքներ են  կատարվել լատենտային  բնույթ կրող  հանցագործությունների  հայտնաբերման ուղղությամբ: Որպես  դրական միտում  հարկ է նշել, որ 100%-անոց բացահայտման  ցուցանիշներ են   արձանագրվել հրազեն, ռազմամթերք պահելու և պատրաստելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հարկերի, տուրքերի վճարումից  խուսափելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, կաշառք ստանալու, տալու և  կաշառքի միջնորդության դեպքերով:

ԼՂՀ տարածքում կազմակերպվել և  անց են  կացվել ՙԿանեփ-կակաչ-2012՚  համալիր  կանխարգելիչ  միջոցառման  1-ին և 2-րդ փուլերը, որոնց  արդյունքում ի հայտ են բերվել մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր  ապօրինի ցանելու  և աճեցնելու 8 դեպք, արդյունքում առգրավվել և ոչնչացվել են  10կգ 410 գրամ կանեփանման  բույսի  զանգված, 6,3 գրամ մարիխուանա, ինչպես նաև վայրի  կանեփի 4674 կգ և 1 կգ անմշակ  կակաչի  զանգվածներ:

2012թ. ընթացքում վարչության վարույթում քննվել է 344 քրեական գործ (350-ի դիմաց), նվազումը կազմել է 6 քրեական գործ կամ 1,7%:

Հաշվետու ժամանակահատվածում 4-ով (15-ից 19) աճել են հասարակական վայրերում կատարված հանցագործությունները:

Հաշվետու տարում քաղաքացիներին տրվել է 7316 անձնագիր (5599-ի դիմաց), որոնցից 1426-ըª 16 տարին չլրացած քաղաքացիներին (965-ի դիմաց):

Ճանապարհային երթևեկության ինտենսիվության շարունակական աճի պայմաններում հաշվետու տարում հանրապետության տարածքում հաջողվել է կանխել ճանապարհատրանսպորտային պատահարների աճը (51-51), սակայն  զոհերի և վիրավորների  ցուցանիշները  աճել են  համապատասխանաբար 7-ով (6-ից 13) և 8-ով (80-ից 88):