Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.03.2024 Արխիվ



ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
 
Գ Լ ՈՒ Խ 2
 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
 
Հոդված 4. Ոստիկանության պաշտոնների խմբերը
 
1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի`
1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ`
- պետական կառավարման մարմնի ղեկավար,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար,
- պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ.
2) ոստիկանության գլխավոր պաշտոններ`
- վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ,
- վարչության պետի տեղակալ,
- բաժնի պետ, այդ թվում` ոստիկանության շրջանային բաժնի պետ.
3) ոստիկանության ավագ պաշտոններ`
- բաժնի պետի տեղակալ,
- բաժանմունքի պետ.
4) ոստիկանության միջին պաշտոններ`
- բաժանմունքի պետի տեղակալ,
- հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր,
- ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր,
- տեսուչ, քննիչ, օպերլիազոր.
5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ`
- կրտսեր տեսուչ,
- ավագ ոստիկան,
- ոստիկան:
2. Ոստիկանության պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
 
Հոդված 5. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
 
1. Ոստիկանության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) ոստիկանության բարձրագույն կոչումներ`
- ոստիկանության գեներալ-լեյտենանտ
- ոստիկանության գեներալ-մայոր.
2) ոստիկանության գլխավոր կոչումներ`
- ոստիկանության գնդապետ,
3) ոստիկանության ավագ կոչում`
- ոստիկանության փոխգնդապետ.
31) ոստիկանության միջին կոչումներ`
- ոստիկանության մայոր,
- ոստիկանության կապիտան,
- ոստիկանության ավագ լեյտենանտ,
- ոստիկանության լեյտենանտ,
- ոստիկանության կրտսեր լեյտենանտ.
4) ոստիկանության կրտսեր կոչումներ`
- ոստիկանության ավագ ենթասպա,
- ոստիկանության ենթասպա,
- ոստիկանության ավագ,
- ոստիկանության ավագ սերժանտ,
- ոստիկանության սերժանտ,
- ոստիկանության կրտսեր սերժանտ:
2. Ոստիկանության բարձրագույն, ինչպես նաև գնդապետի կոչումները շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը:
3. Ոստիկանության փոխգնդապետի, ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:
4. Ոստիկանության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված ոստիկանության կոչմանը համապատասխան` սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում առկա ուսուցման գործուղված սովորողներին, ասպիրանտներին, դոկտորանտներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև ուսումնառության անցնելը:
41. Այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև գործուղվելը:
Ոստիկանական (զինվորական) կազմակերպություններ ավելի բարձր պաշտոնի գործուղված ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհվում է տվյալ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնին համապատասխան:
5. Ոստիկանության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
6. Ոստիկանությունում ծառայությունը դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:
7. Ոստիկանության ծառայողը, ինչպես նաև սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված անձինք կարող են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` օրենքով սահմանված կարգով:
 
Հոդված 6. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
 
1.Ոստիկանության բարձրագույն պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչումն է:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է):
3. Ոստիկանության միջին պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության մայորի կոչումն է:
4. Ոստիկանության կրտսեր պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության ավագ ենթասպայի կոչումն է:
5. Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
6. Ոստիկանության  կառուցվածքով  սահմանված վարչությունների պետերի,  դրանց  հավասարեցված  պաշտոններ  զբաղեցնող պետերի, կենտրոնական ապարատի  միջին խմբի պաշտոններ զբաղեցնողների համար կարող է սահմանվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում:
 
Հոդված 7. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
 
1. Ոստիկանության կոչումների համար սահմանվում են ոստիկանության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.
1) ոստիկանության կրտսեր կոչումներ`
- ոստիկանության կրտսեր սերժանտ` 1 տարի,
- ոստիկանության սերժանտ` 2 տարի,
- ոստիկանության ավագ սերժանտ` 3 տարի,
- ոստիկանության ավագ` 3 տարի,
- ոստիկանության ենթասպա` 4 տարի:
Ոստիկանության ավագ ենթասպայի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում.
2) ոստիկանության միջին կոչումներ`
- ոստիկանության կրտսեր լեյտենանտ` 1 տարի,
- ոստիկանության լեյտենանտ` 2 տարի,
- ոստիկանության ավագ լեյտենանտ` 3 տարի,
- ոստիկանության կապիտան` 3 տարի,
- ոստիկանության մայոր` 4 տարի.
21) ոստիկանության ավագ կոչում`
- ոստիկանության փոխգնդապետ` 5 տարի.
3) ոստիկանության գլխավոր կոչում`
- ոստիկանության գնդապետ:
Ոստիկանության գնդապետի և ոստիկանության բարձրագույն կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:
Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
2. Ոստիկանությունում կամ այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դատախազության դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դատախազության դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում: Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կոչումների, արդարադատության նախարարության դասային կոչումների, դատախազության դասային աստիճանների, ինչպես նաեւ պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 5-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:
 
Հոդված 8. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
 
Ոստիկանության կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման հրամանի ստորագրման հաջորդ օրվանից:
Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը հանվում է:
 
Հոդված 9. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՋԵՑՎԱԾ ԿՈՉՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ
 
Ոստիկանության ծառայողի իջեցված կոչումը կարող է վերականգնվել ծառայողական քննության դրական արդյունքներով եզրակացության հիման վրա ոչ ուշ, քան ծառայողական քննության արդյունքների ամփոփումից հետո` 15 օրվա ընթացքում:
 
Հոդված 10. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ
 
Ոստիկանության ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
  

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

  

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԿՈՉՈՒՄ

                                                                                                                                                                        ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՈՐ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՈՐ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԵՅՏԵՆԱՆՏ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏ

   

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՍՊԱ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ՍԵՐԺԱՆՏ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐԺԱՆՏ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՍԵՐԺԱՆՏ