ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.02.2020 10:53
Ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներ են տվել
Փետրվարի 5-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Ա. Խ.-ի դիմումն առ այն, որ Ասկերանի շրջանի բնակիչ, 1972թ. ծնված Ա. Ա.-ն 2020թ. հունվարի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում «ARTSAKH24» կայքում ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներ է տվել իր հասցեին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: