ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.11.2015 14:24
Ֆերմայից պարբերաբար գողություն էր կատարում
Նոյեմբերի 2-ին ստացված տվյալների ստուգման արդյունքում պարզվել է, որ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Ն. Մ-ն ս.թ. սեպտեմբերի սկզբներից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող` Հովսեփավան գյուղի բնակիչ, 1970թ. ծնված Խ. Պ-ին պատկանող ցանկապատված ֆերմայի տարածքից պարբերաբար գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող 8 գլուխ ոչխարները և իրացրել Ստեփանակերտ քաղաքում:
Վնասի չափը պարզվում է: