Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

30.06.2016 17:51

Օպերատիվ խորհրդակցություն ԼՂՀ ոստիկանությունում

Օպերատիվ խորհրդակցություն ԼՂՀ ոստիկանությունում

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված ԼՂՀ ոստիկանության ղեկավարության մոտ  2016թ. 1-ին կիսամյակում անցկացվելիք Կոլեգիայի նիստի և օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն՝ սույն թվականի հունիսի 30-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչության ծառայողների հետ:

Խորհրդակցության օրակարգը նվիրված էր ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչությունում հաշվառման մեջ գտնվող դատապարտյալների նկատմամբ իրականացվող վերահսկողական աշխատանքների վիճակին:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ՔԿՎ ՔԿՏ պետ, ոստիկանության մայոր Հենրիկ Մաթևոսյանը, ով հանգամանալից ներկայացրեց ՔԿՏ-ում հաշվառված դատապարտյալների նկատմամբ տարվող վերահսկողական աշխատանքների ընթացքը:

ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը, գոհունակություն հայտնելով ՔԿՎ ՔԿՏ կողմից իրականացրած գործունեության արդյունքներից, հետախուզման մեջ գտնվող դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ տվեց ոստիկանության տարածքային ստորաբաժանումների քրեակատարողական տեսչության տեսուչներին, իսկ տեսչության պետից պահանջեց լինել հետևողական՝ ծառայությունը ճիշտ կազմակերպելու և կանոնակարգելու հարցերում: