ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 14:24
Քարով հարվածելով վնասել է «ՈՒԱԶ»-ի դիմապակին
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ հունվարի 2-ին ժամը 17:30-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1971թ.ծնված Ա. Բ.-ի տանը վերջինիս եղբոր՝ 1969թ.ծնված Հ. Բ.-ի վիճակը կտրուկ վատթարացել է, ինչի կապակցությամբ այնտեղ է հրավիրվել Բերձորի բուժմավորման շտապ բուժօգնության խումբը շտապ բուժօգնության բաժանմունքի հերթապահ բուժակ՝ Ասկերան քաղաքի բնակիչ, 1956թ.ծնված Թ. Շ.-ի գլխավորությամբ, ով շուրջ 20 րոպե Հ. Բ.-ին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո հեռացել է, որից 5 րոպե անց Հ. Բ.-ն մահացել է, ինչից հետո վերջինիս եղբայր Ա. Բ.-ն զայրացած վիճակում նույն օրը ժամը 18:50-ին տան բակում քարով հարվածելու միջոցով վնասել է տան բակ հետ վերադարձած «ՈՒԱԶ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայի դիմապակին։
Դիակի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: