ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.10.2019 10:44
Քաշաթաղի շրջանում գողության դեպք է բացահայտվել
Հոկտեմբերի 11-ին Քաշաթաղի շրջանի բնակչուհի, 1992թ.ծնված Թ. Ս.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ 2019թ. հունիսի 7-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Իշխանաձոր գյուղից իր բացակայության ժամանակ անհայտ անձը հարմարեցված բանալիով ապօրինի մուտք է գործել Իշխանաձոր գյուղում տեղակայված իր բնակարան և գողացել 12.500 դրամի տարբեր տեսակի կենցաղային և տնտեսական իրեր:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված գողությունը հոկտեմբերի 9-ին ժամը 15:00-ի սահմաններում կատարել է Քաշաթաղի շրջանի բնակչուհի, 1993թ.ծնված Ա. Չ.-ն։
Գողոնը հայտնաբերվել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: