ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.05.2020 12:02
Քանդել են հողամասի հենապատը և անցկացրել կոյուղագիծ
Մայիսի 13-ին Մարտունի քաղաքի բնակիչ,1973թ. ծնված Լ. Գ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ Ազատամարտիկների փողոցում գտնվող իրեն պատկանող արտադրական նշանակության հողամասի հենապատը անհայտ անձանց կողմից քանդվել է և առանց իր թույլտվության նշված հատվածով անց է կացվել կոյուղագիծ:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված հենապատը քանդել է Մարտունի քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Ա. Ե.-ն :
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: