ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.01.2020 15:36
Քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատթարացել է.վերջինս մահացել է
Հունվարի 29-ին Մարտունու շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 22:55–ին սրտի իշեմիկ հիվանդությումբ, սուր ինֆարկտ թոքային զարկերակի թրոմբոզ ախտորոշումով իրենց մոտ է ընդունվել Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1964թ. ծնված Կ. Խ.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում, Ճարտար քաղաքի հանդիսությունների սրահի բակում Կ. Խ.-ի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել շրջանային բուժմիավորում, որտեղ էլ ժամը 23:00-ին մահացել է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: