ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.09.2020 14:29
Քաղաքացին հանկարծամահ է եղել առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով
Սեպտեմբերի 19-ին Մարտունու շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ ժամը 06:45-ին կանչով մեկնած շտապ բուժօգնության խումբը Մարտունի քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի տներից մեկում հայտնաբերել է 1960թ.ծնված Է. Ա.-ին մահացած վիճակում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 06:25-ի սահմաններում Է. Ա.-ն տանը հանկարծամահ է եղել առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: