ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.06.2020 14:53
Քաղաքացի է մահացել
Հունիսի 5-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ մայիսի 25-ին ժամը 11:20-ին գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված Ասկերան քաղաքի բնակչուհի, 1931թ.ծնված Ն. Տ.-ն ստացիոնար բուժման ընթացքում հունիսի 5-ին ժամը 03:25-ին մահացել է:
Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար: