ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.03.2019 08:50
Փոխանցված գումարների դիմաց ապրանքները լրիվությամբ չի ստացել
Ս.թ.մարտի 7-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել գրության կից նյութերն առ այն, որ Մարտակերտ քաղաքի բնակչուհի,1985թ.ծնված Լ. Ի-ն սոցցանցով ծանոթացել է ոմն Մ.Ա-ի հետ, ով նրան առաջարկել է կենցաղային օգտագործման իրեր և նրանց միջև ստեղծված բանավոր պայմանավորվածության համաձայն Լ. Ի-ն կենցաղային իրեր ձեռք բերելու նպատակով Մ. Ա-ի հաշվեհամարին պարբերաբար փոխանցել է ընդհանուր 78.000 դրամ, սակայն իր փոխանցված գումարներից միայն 10.000 դրամի դիմաց է ապրանքներ ստացել, իսկ մնացած գումարի դիմաց մինչ օրս ոչ մի ապրանք չի առաքվել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: