ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.02.2018 12:56
Փոխադարձ հարվածներ վիճաբանության ժամանակ
Փետրվարի 16-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը գլխի գագաթային շրջանի կտրած վերքով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1979թ. ծնված Գ.Վ-ն:
Պարզվել է, որ փետրվարի 16-ին ժամը 22:10-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավթի փողոցի N շենքի 3-րդ շքամուտքում վիճաբանություն է առաջացել Գ.Վ-ի և նույն շենքի 32-րդ բնակարանի բնակիչներ` հայր և որդի, 1962թ.ծնված Վ.Ու-ի ու 2001թ. ծնված Դ.Ու-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: