ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.10.2015 16:42
Փոխադարձ հարվածներ՝ վիճաբանության ժամանակ
Հոկտեմբերի 8-ին, ժամը 02:00-ին, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ՊՊԾ վաշտի 3-րդ դասակի ծառայողների կողմից Տերտերյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքից բերման են ենթարկվել Հեքիմյան փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակիչ, 1987թ. ծնված Ս. Հ-ն և Տերտերյան փողոցի N տան բնակիչ, 1982թ. ծնված Ա. Ա-ն: Պարզվել է, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 23:30-ի սահմաններում, նշված վայրում վիճաբանություն է առաջացել վերջիններիս միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: