ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.07.2018 15:47
Փոխադարձ հարվածներ՝ վիճաբանության ընթացքում
Հուլիսի 6-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում Սպիտակաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող «Ավոյի աղբյուր» կոչվող տեղամասում, վիճաբանություն է առաջացել Մարտունի քաղաքի Քաջավան թաղամասի բնակիչներ՝ 1997թ. ծնված Հ. Ն-ի և 1968թ. ծնված Ա. Կ-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ: