ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.05.2020 11:52
Փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
Մայիսի 30-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նյութերի ստուգման ընթացքում պարզվել է, որ մայիսի 29-ին ժամը 17:00-ի սահմաններում Ասկերանի շրջանի Շոշ գյուղում վիճաբանություն է առաջացել Ասկերանի շրջանի բնակիչներ՝ մի կողմից 2004թ.ծնված Մ. Հ.-ի, 2001թ.ծնված Ա. Ե.-ի իսկ մյուս կողմից ոմն Անահիտի և նրա ընտանիքի անդամների հետ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար: