ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.12.2019 12:32
Փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 30-ին ժամը 23:00-ի սահմաններում մայրաքաղաքի Թումանյան 56 հասցեում տեղակայված «Գուրման» խանութում վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1996թ.ծնված Գ. Չ.-ի և 1994թ.ծնված Յ. Գ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: