ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2020 11:53
Փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
Օգոստոսի 11-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի բնակիչ 1971թ.ծնված
Ա. Դ.-ն Ջիվանի գյուղում գտնվող իրեն պատկանող բանջարանոցում, իր անվամբ գրանցված երկփողանի որսորդական հրացանով երկու անգամ կրակել է նույն շրջանի բնակիչ, 1960թ.ծնված Կ. Ի.-ին պատկանող մոտ 75կգ կենդանի քաշով խոզի վրա, որը տեղում սատկել է, այնուհետև վիճաբանություն է առաջացել մի կողմից, նույն շրջանի բնակիչ, 1978թ.ծնված Ա. Դ.-ի և Ա. Դ.-ի, իսկ մյուս կողմից՝ Կ. Ի.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վնասի չափը ճշտվում է :
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: