ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.06.2014 16:27
Փախցրել է «ՎԱԶ-2106»-ը
Հունիսի 24-ին Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 21բ շենքի N բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Վ. Ս-ն ոստիկանության քաղվարչություն է հաղորդել այն մասին, որ հունիսի 23-ի ժամը 22:00-ից մինչև հունիսի 24-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փախցրել է նշված շենքի բակում կայանված` իրեն պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: