ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.07.2016 15:54
Փախցրած ավտոմեքենան հայտնաբերվել է ՀՀ Արարատ քաղաքում
Հուլիսի 19-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Ս. Հ-ն ոստիկանության Հադրութի շրջբաժին է դիմել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում, անհայտ անձինք Վանք գյուղի եկեղեցու մոտակայքից փախցրել են իրեն պատկանող «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոմեքենան փախցրել է ՀՀ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակիչ, 1983թ. ծնված Վ. Դ-ն, ով նշված ավտոմեքենայի հետ նույն օրը՝ ժամը 13:45-ին, հայտնաբերվել է ՀՀ Արարատ քաղաքում և տեղափոխվել ԼՂՀ ոստիկանության Հադրութի շրջբաժին: