ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.07.2018 11:58
ՏՕԶ, ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք՝ կամովին
Հուլիսի 11-ին Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ 1969թ. ծնված Շ. Ա-ն ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր «ՏՕԶ-8» տիպի 5516 համարի հրացան, որը ձեռք է բերել Արցախյան պատերազմի ժամանակ:
* * *
Հուլիսի 11-ին Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղի բնակիչ 1975թ. ծնված Վ. Ա-ն, ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին կամովին հանձնել է 1 ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 5 պահեստատուփ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ, «ՕԶՄ-72» տիպի 2 ական և տարբեր տրամաչափի 109 փամփուշտ, որոնք գտել է Շահմասուր գյուղի «Քահրիզ» կոչվող տեղամասից: