ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.12.2018 15:33
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելը
Ս.թ.դեկտեմբերի 6-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը՝ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ներկայացրել զեկուցագիր առ այն, որ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1968թ.ծնված
Ա. Մ-ի կողմից վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ վերջինս ս.թ. սեպտեմբերի 9-ին զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, նոյեմբերի 22-ին, մեկ տարվա ընթացքում կրկին վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար: