ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.10.2018 11:29
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելը
Ս.թ. հոկտեմբերի 4-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ մայրաքաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Դ. Մ-ի կողմից վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ վերջինս ս.թ. հունվարի 24-ին զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից օգոստոսի 29-ին, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր քննչական վարչություն ուղարկելու համար։