ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.07.2020 14:08
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելով՝կրկին վարել է ավտոմեքենա
Հուլիսի 14-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Մարտունի քաղաքի բնակիչ, 1995թ.ծնված Վ. Ա.-ն 2020թ. ապրիլի 20-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 2020թ.հուլիսի 5-ին մեկ տարվա ընթացքում կրկին անգամ ոչ սթափ վիճակում Մարտունի քաղաքի Օզանյան փողոցում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում է նյութեր Մարտունու շրջանային բաժին ուղարկելու համար: